Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:03
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 19:26
Արմինֆո. Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Արցախի Հանրաապետության նախկին վարչապետ, աշծարհում հայտնի բաարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:15
Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:50
Արմինֆո. Եվրոպական դատարանը երբեք որոշում չի կայացրել այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Միջազգային դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննվում էր Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 17:17
Արմինֆո.Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:23
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյունը մեկնել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր ՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 20:00
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված ներկա իրողություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Առաջին ալիքին" տված հարցազրույցում։
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:52
Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:58
Արմինֆո.2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
|
Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:20
Արմինֆո. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Arab News-ի հետ հարցազրույցում:
|
Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:17
Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենաբարձր կետում չեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Arab News» պարբերականի հետ հարցազրույցում:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05
Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:29
Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:37
Արմինֆո.Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պատասխանել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի բաց նամակին
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:21
Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի քսան դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ չորեքշաբթի հավաքվել են Կապիտոլիումում ՝ նվիրված Արցախի և Հայոց ցեղասպանության համար արդարադատությանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Միջոցառումը կազմակերպել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը և Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)՝ Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցությամբ:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:56
Արմինֆո.Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում, որը զետեղված է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:01
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:06
Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:06
Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:11
Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
|